Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգից նորապսակները որոշել են հարսանիքն անցկացնել յուրահատուկ ձեւով: Նրանք ուղեւորվել են տեղական զբոսայգիներից մեկը, որտեղ դահուկորդների ու սնոուբորդով զբաղվողների համար վերելակներ կան: Նորապսակները վերելակ են բարձրացել անմիջապես հարսանեկան զգեստով:

Սամի Լորեն Բուշարը եւ իր սիրեցյալ Բեն Յանգկինը խորանին են մոտեցել լեռնադահուկային վերելակով: Զույգի խոսքով նման հարսանիք իրենք պատահական են ընտրել՝ իմանալով, որ տեղի այգիներից մեկում վերելակ կա: Արարողության հյուրերը երջանիկ էին, երբ իմացան, որ ավանդական ձանձրալի ծիսակատարության փոխարեն նրանք ականատես կլինեն յուրահատուկ ինչ-որ իրադարձության, հաղորդում է «Vesti.ru»-ն՝ վկայակոչելով Huffington Post-ին:

Հարսը հայտարարել է, որ ամենեւին էլ չի վախեցել եւ տոնից մեծ հաճույք է ստացել: Նրա նորաթուխ ամուսինը նույնպես գոհ էր մնացել: