Հոկտեմբերի 1-ին Սիրահարների այգում «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագիրը կազմակերպել էր համայնքային երկրորդ փառատոնը: Հայաստանի 43 համայնքների ներկայացուցիչները փառատոնին իրենց համայնքային ճաշատեսակներն ու մշակույթն էին ներկայացնում, ինչպես նաև իրենց տարածաշրջանի երգն ու պարը:
Խնձորեսկի բնակիչները ղափամա էին հյուրասիրում, սուսերցիները` մաճառ, մարալիկցիները` հալվա:
Ամերիկյան Քաունթերփարթ ծրագիրը 10 տարի է, ինչ Հայաստանում է: «Աշխատում ենք իրենց կարողությունների զարգացման վրա: Գործընկեր համայնքներին դրամաշնորհներ ենք տրամադրում: Համայնքները հիմնականում ներկայացնում են փողոցների լուսավորման, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման ծրագրեր»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում ծրագրի գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան:











