Արդեն մեկ տարի Արսեն Էվջիկյանը իր դալմատին ցեղատեսակի Միմի անունով շան հետ Երևանի կենտրոնական փողոցներում նվերի օրիգինալ մատուցման ծառայություններ է առաջարկում: 5-10 հազար դրամի դիմաց Միմին նվերներ կամ ծաղիկներ է առաքում:
«Մտածեցի՝ օրիգինալ ծառայություն անել, ու ստացվեց: Շատերն են օգտվում ծառայությունից: Միմին ծառայությունները տարբեր վայրերում է մատուցում՝ ռեստորաններում, տանը, փողոցում, համալսարանում», - NEWS.am-ի թղթակցին պատմել է Արսեն Էվջիկյանը:
Տեսանյութը՝ Անի Բարսեղյանի











