Չեբարկուլի հյուրանոցներից մեկում սկանդալային սթրիփթիզ է կազմակերպվել. շոու բալետի մասնակիցները պարել են ռուսական դրոշով, որով աղջիկները ծածկել են իրենց կիսամերկ մարմինները:
Արձագանքը չի ուշացել. Ռուսաստանի քննչական կոմիտեն եւ «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» պարի մեջ ծաղրանք են տեսել պետական դրոշի նկատմամբ: Իր հերթին, ՌԴ Պետդումայի պատգամավորները պահանջել են աղջիկներին հարկադիր աշխատանքի ենթարկել:
Life News-ին տված հարցազրույցում «Ուրալսկիե զորի» հյուրանոցային համալիրի արտ-տնօրեն Գրիգորի Սուսլովը հայտնել է, որ ինքը չէր սպասում, որ այդ ելույթը նման բացասական արձագանք կունենա:











