Հոկտեմբերի 3-ին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է «Ծածկած շուկա»՝  ծանոթանալու տարածքում կատարվող շինարարական աշխատանքներին: Շուկայի ամբողջ հատվածը հսկում էին պատգամավորի մարդիկ:

Շուկայի աջակողմյան դուռը բաց էր, և NEWS.am-ի թղթակցին հաջողվել է մի կադր անել ներսից: Մեր լրագրողին նկատելուն պես Ալեքսանյանի մարդկանցից մեկն անմիջապես փակել է դուռը: Թղթակցի հարցին, թե ինչու չի կարելի ներս մտնել ու նկարահանել շուկան ներսից, նա պատասխանել է. «Բացումը կլինի, կտեսնեք»:

Մոտ 15 րոպե անց ԱԺ պատգամավորը բացել է դուռը, որ դուրս գա, սակայն չի հասցրել. դուռը հսկող տղամարդն արագ փակել է նրա ճանապարհը՝  հայտնելով, որ դրսում լրագրող կա եւ փակել է դուռը: Քիչ անց լրագրողը նկատել է, որ Սամվել Ալեքսանյանի մեքենան հեռանում է: