Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպտեմբերի 25-30-ին, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի տարբեր բաժիններ են բերվել, ընդհանուր թվով 32 անձ:

Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ոստիկանությունը եւս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: