Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի անդամները այցելել են Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 36 շենքում բնակվող Սրբուհի Հարությունյանին` իրենց հետ որպես օգնություն բերելով սնունդ և հագուստ: Տիկին Սրբուհու ծանր կացության մասին նրանք տեղեկացել էին NEWS.am - ի տեսանյութից: 

Սրբուհի Հարությունյանը իր և 5 թոռների օրվա ապրուստը հոգում է՝ շուկայից աղբ հավաքելով: Հինգ տարի առաջ մահացել է նրա որդին` կնոջ և մոր խնամքին թողնելով երեխաներին: Մայրը կարճ ժամանակ անց տնից հեռացել է: Տիկին Սրբուհին ստիպված թոռներին ուղարկել է Երևանի Նորք-Մարաշի օժանդակ դպրոց:

Երիտասարդ համալսարանականները խոստացել են նաև օգնել տիկին Սրբուհուն  պատուհանների վերանորոգելու հարցում:

Տեսանյութը՝ Ինգա Հայրիյան