Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 3-ին բացվեց «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրությունը: Հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների օրինակներ` կվարցի շերտեր, ամեթիստի և ցիտրինի ժեոդներ, քարացած փայտի և ավստրալական վագրի աչքի սալիկներ, ինչպես նաև բնական քարերից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշներ ու քանդակներ:

Ցուցադրությունը կփակվի դեկտեմբերի 29-ին: Այդ օրը ցանկացողները հնարավորություն կունենան անվճար այցելելու «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահ և դիտելու եզակի ցուցանմուշները: