Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.25-ին, հրդեհ է բռնկվել Տերյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող կրպակներից մեկում: NEWS.am-ի թղթակիցը, որը եղել է դեպքի վայրում, հայտնում է, որ հրդեհը տարածվել է ակնթարթորեն, հրշեջները հասել են այն պահին, երբ բռնկվել էր հարակից ծառը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.34-ին, մարվել՝ 23.48-ին:

ՀՀ ԱԻՆ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ այրվել են մթերային կրպակի տանիքի փայտյա կառուցատարրերը (7 քմ) և գույքը: