Գյումրիում` Սայաթ-Նովա փողոցը հատելիս  սեպտեմբերի 12-ին վրաերթի էր ենթարկվել Արտյոմ Միքայելյանը եւ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը փախուստի էր դիմել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Ավելի ուշ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների միջոցով պարզվել է, որ տուժողին վրաերթի է ենթարկել սպիտակ «Զապորոժեցի» վարորդ Միսակյանը: Վերջինիս բերման են ենթարկել:

Այդ վրաերթից մեկ շաբաթ անց անհայտ մակնիշի ու պետհամարանիշի մեքենան էլ  Գյումրի Ախուրյան խճուղում վրաերթի է ենթարկել երկու կնոջ եւ դիմել փախուստի: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Հայկ Համբարյանը եւ խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքը:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 244 հոդվածի համաձայն  վրաերթից հետո ճանապարատրանսպորտային պատահարի վայրը թողնելը պատժվում է ազատազրկման առավելագույնը 2 տարի ժամկետով: