Ադոնցի փողոցի շենքերից մեկի մոտ սեպտեմբերի 25-ին անհատ անձը հարձակվել էր մի քաղաքու վրա  եւ դանակի սպառնալիքով հափշտակել մոտ 600 դոլար,  30 հազար դրամ  գումար եւ տարբեր վկայական ու փաստաթղթեր:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

«Գիշերը, ժամը 22. 30-ից.23.00-ի սահմաններում տուն էի գնում: Ճանապարհին մոտեցավ մի տականք հետեւիս կողմից եւ խեղդելով պարանոցս, դանակը դնելով դեմքիս՝ բղավելով ասաց՝ արագացրու, շուտ արա, փողերդ հանի, փողերի տեղը ասա, թե չէ հիմա կոկորդ կկտրեմ: Գրպանիս ամբողջ պարունակությունը գողացավ եւ հետ վազեց»,- պատմել է տուժողը: Ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում օրեր անց բերման է ենթարկվել Էդգար Սարգսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերվելու ուղղությամբ: Էդգար Սարգսյանը ձերբակալված է: Ովքեր տուժել են նրա գործողություններից կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: