Հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորի Արենի գյուղում գինու ամենամյա փառատոնն էր: Գյուղի կենտրոնական փողոցում մարզի բնակիչները փոքրիկ տաղավարներում ներկայացրել էին իրենց բարիքները, տարբեր մրգերից պատրաստված գինիները:
Գինու տաղավարներում ամենաքիչը գինին էր: Փոխարենը մի ամբողջ շարք զբաղեցնում էին խորոված ու քաբաբ առաջարկող տաղավարները:
Արենիում տեղի է ունեցել նաեւ խաղողի զանգվածային ճզմում: Բոլոր ցանկացողներին հնարավորություն են տվել մտնել խաղողի տակառ եւ ոտքերով ճզմել խաղողը:
Հասանելի է
русский










