«Ծածկած շուկայի» դռներն այսօր առավոտից բացվել են։ Միրգ-բանջարեղենի շուկան արդեն գործում է (ֆոտոռեպորտաժ)։ Խոստացված անվճար տաղավարները մոտ տասն են։ Մնացած տարածքը՝ մոտ 90%, զբաղեցնում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիի» տաղավարները։ Առավոտյան, երբ NEWS.am-ի թղթակիցն այցելել է շուկա, սուպերմերկատի աշխատողները դասավորում էին ապրանքը։ Ձախ կողմում Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» դեղատների շարքն է, որոնք նույնպես արդեն գործում են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am