Հայաստանի Մաքսային միություն մտնել-չմտնելը ստից հարց է, իրենց պետք է միավոր ընդլայնվելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

«Ոչ միայն մեզ են պարտադրում, այլեւ մյուս երկրներին, դա ուղղակի պետք է Պուտինին, գուցե որ չնայենք դեպի Եվրոպա։ Յուրաքանչյուր պարտադրանքի եմ դեմ։ Ավաղ, մենք արդեն գաղութացված ենք, դեմ եմ այն ցինիկ արտահայտություններին, որ մենք ենք ձեր սահմանը պահում, ոտներս քաշենք, Ադրբեջանը կհարձակվի»,- նշեց Տիգրան Կարապետյանը՝  հավելելով, որ Ասոցացման համաձայնագիրն էլ ոչինչ չէր տա Հայաստանին։

Փոխարենը՝  նա ողջունում է համաներման որոշումը, քանի որ կան անարդար դատվածներ, շինծու գործեր, քաղբանտարկյալներ։

Մոտ վեց ամիս Հայաստանից բացակայած եւ ճամփորդած Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում արտագաղթել, «այդ հաճույքը չեմ պատճառի ոմանց, երբեւէ չեմ գնա Հայաստանից, այն փողը, որ ծախսում էի այստեղ, ծախսեցի այնտեղ»։ Այդ ընթացքում Տիգրան Կարապետյանը եղել է աստվածների մոտ՝ Պերուում, այցելել է նաեւ Հնդկաստան, Թայլանդ։ Իր՝ խաղատներ այցելելու հարցին էլ այսպես արձագանքեց. «Բացի գեյ ակումբներից ամեն տեղ էլ այցելում եմ, գնացել էի աստվածների մոտ՝ Պերու, այնտեղ խաղատներ չկան»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am