Շուրջ 800 հազար իսրայելցիներ ներկա են գտնվել ՇԱՍ-ի հոգեւոր առաջնորդ, րաբբի Օվադյա Յոսեֆի հուղարկավորությանը: Հրաժեշտի արարողությաnը մասնակցել է ամեն տասներորդ իսրայելցին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երուսաղեմում ոստիկանությունն ու շտապօգնության ծառայությունն աշխատել են արտակարգ ռեժիմով:
Ըստ բժիշկների՝ տուժել է ավելի քան 200 մարդ: Նրանց մեծամասնությունն ուշաթափվել կամ թեթեւ վնասվածքներ է ստացել նեղվածքի եւ հրմշտոցի հետեւանքով:
15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ներկաներից ոմանք վշտից պատռել են հագուստները եւ իրենց մարմնական վնասվածքներ հասցրել: Գերեզմանի մոտ հուղարկավորությունից դեռեւս մի քանի ժամ առաջ տասնյակ ուսանողներ եւ երեխաներ էին հավաքվել:
Պատանի իսրայելցիներից շատերի մոտ երկտողներ են եղել, որոնք մտադիր էին գերեզմանը նետել՝ հուսալով, որ իրենց երազանքները կիրականանան:
Րաբբի Օվադյա Յոսեֆը վախճանվել էր հոկտեմբերի 7-ին՝ 94 տարեկան հասակում: Նա հրեա ամենաազդեցիկ հոգեւոր գործիչներից էր:











