Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հոկտեմբերի 7-ին, սկսվել է Արտյոմ Ղազարյանի գործով դատավարությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Վրեժի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կասկածելով կնոջը՝ Ցողիկ Այվազյանին իրեն դավաճանելու մեջ 2013թ հունիսի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում այդ հարցով վիճաբանության մեջ է մտել Ցողիկ Այվազյանի հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով բռնել է Ցողիկ Այվազյանի պարանոցից, գցել է հատակից եւ շուրջ 10-15 րոպե տեւողությամբ կոկորդը սեղմելով խեղդամահ է արել նրան: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին, մեղադրյալը կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում:











