Samsung-ը ներկայացրել է Galaxy Round-ը, որն աշխարհում կոր էկրանով առաջին սմարթֆոնն է: Ընկերության տվյալով՝ առաջին անգամ սմարթֆոնի համար կիրառվել է ճկուն էկրան Full HD թողունակությամբ եւ Super AMOLED մատրիցայով:
Galaxy Round-ի էկրանի ծայրները կորացած են, ինչը թույլ է տալիս հիմնական էկրանի անջատման դեպքում դրանց վրա արտացոլել ինֆորմացիան եւ սմարթֆոնը ղեկավարել մատով հպվելով էկրանի կողային մասին:
Roll Effect գործառույթը օգտվողներին հնարավորություն կտա ժամի, ամսաթվի, բաց թողնված զանգերի եւ մարտկոցի լիցքի մասին տեղեկություններ ստանալ առանց հիմնական էկրանը միացնելու:
Սմարթֆոնն ունի 5,7 դյույմանոց էկրան՝ Full HD թողունակությամբ: Galaxy Round-ի հաստությունը 7,9 մմ է, քաշը՝ 154 գրամ: Աշխատում է Android 4.3 ՕՀ-ով, հայտնում է Digit.ru-ն:
Samsung Galaxy Round-ը Հարավային Կորեայում հասանելի է միայն շագանակագույն տարբերակով, շուտով վաճառքում կհայտնվեն այլ գունային տարբերակներ:











