Մոսկվայում տեղի կունենա հռչակավոր հայ աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպվելու է հոկտեմբերի 20-ին «Արմենիա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի կողմից եւ կանցկացվի Ռուսաստանի գլխավոր համերգասրահում՝ Կրեմլի պետական պալատում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ռուսաստանում Հայերի միությունից:
Համերգային ծրագրի կմասնակցնեն ՀՀ Հանրային ռադիոյի աշուղական երգի վաստակավոր «Սայաթ-Նովա» անսամբլը, ինչպես նաեւ հայկական էստրադայի աստղեր՝ Ալլա Լեւոնյանըմ Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Գեւորգ Դաբաղյանը, Գուրգեն Դաբաղյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ներսիկ Իսպիրյանը, Սիրուշոն, Սամվել Երվինյանը եւ այլոք: Երեկոն կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Սամվել Գրիգորյանը:
Սայաթ-Նովան հռչակավոր հայ աշուղ, բանաստեղծ ու երաժիշտ Հարություն Սայադյանի բեմական կեղծանունն է. նա ծնվել է 1712թ.-ին Թիֆլիսում: Սայաթ-Նովան ստեղծագորում էր հայերեն, ռուսերեն ու թուրքերեն: Նվագում էր տարբեր երաժշտական գործիքներ: Նրա ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ էր զբաղեցնում սիրային քնարերգությունը:
UNESCO-ն հայտարարել էր Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մշակության տարի:











