Apple ընկերությունը վաղը Կուպերտինոյի քաղաքային խորհրդում հաստատման կներկայացնի  Campus 2 նավ-գրասենյակի վերջնական մակետը, որը մտածվել է դեռեւս Ջոբսի կողմից: Իսկ նախորդ շաբաթվա վերջին ընկերության ֆինանսական տնօրեն Փիթեր Օփենգեյմերը ներկայացրել էր շինության վերջնական մոդելը:

Ընկերության համահիմնադիր Ջոբսի մտահղացմամբ գրասենյակը պետք է ամբողջությամբ շրջապատված լինի կանաչ տարածությամբ, մրգատու եւ ձիթենու ծառերով, փոխանցում է San Jose Mercury News-ը:

Քառահարկ շինությունը զինված է լինելու ամենաառաջնակարգ էներգախնայող եւ այլ «սմարթ» էկոհամակարգային տեխնոլոգիաներով: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: Փորձագետների հաշվարկներով՝ նոր շինությունն ամբողջությամբ կկառուցվի 2015-2016 թթ: