ԱՄՆ Քոլումբիայի համալսարանի ուսանողները՝ ոգեշնչվելով գիտական ֆանտաստիկայով, մարդանման ռոբոտ են ստեղծել եւ այն կոչել Talos: Ռոբոտն արժե ընդամենը 800 դոլար, որն ունի ձեռքեր եւ դեմք եւ կարող է պատասխանել ձայնային հրամաններին եւ կատարել որոշ հանձնարարություններ:
Talos-ի հիմքում ընկած է կոնստրուկտոր iRobot Create-ը, որը թույլ է տալիս նրան տեղաշարժվել եւ «տեսնել» պատերն ու աստիճանները: Ուսանողները օգտագործել են նաեւ սովորական նոթբուք եւ ստվարաթուղթ, որից պատրաստել են ռոբոտի մարմինը:
Մարմնին միացած են մեխանիկական ձեռքերը, որը պատրաստել է OWI Robots ընկերությունը: Դրանց օգնությամբ մեքենան կարող է առարկաներ բարձրացնել եւ սեղմել մարդու ձեռքը: Ռոբոտի աչքերը փոխում են իրենց գույնը կախված հրամանից, որոնք նրան տալիս են:
Նախապես պլանավորված էր, որ ռոբոտը կարող է վերցնել առարկան եւ տալ մարդուն, պատասխանել «արի իմ հետեւից», «սեղմիր ձեռքը» հրամաններին, նաեւ պարել: Այն կարելի է կառավարել պլանշետի միջոցով:











