Ամերիկացի գիտնականներն աշխարհին ներկայացրել են 28 արհեստական մարմնամասերից կազմված ռոբոտ «Ֆրենկին»։  Ինքնատիպ կենսառոբոտին ներկայացրել են Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտի թանգարանում։ Ֆրենկն ունի թոքեր, երիկամներ եւ սիրտ։ Այն նաեւ տարբերում է   առարկաները, կարողանում է խոսել եւ քայլել, փոխանցում է Lifenews.ru-ն։

Ֆրենկի հասակը 1,83 մետր է, քաշը՝  77 կգ։ Ռոբոտի դեմքն անշարժ է եւ էմոցիա չի արտահայտում։ Նրա արժեքը գնահատվում է 1 մլն դոլար։

Ըստ մասնագետների՝ սա մարդկային լիարժեք օրգանիզմ ստեղծելու հաջորդ քայլն է։ Նման մարդ-ռոբոտների ստեղծման համար ընդամենը մեկ խոչընդոտ կա՝ ուղեղի վերստեղծում։ Ֆրենկի ուղեղի գործառույթն իրականացնում է միկրոսխեման։