Ամերիկյան Sirius FM-6 կապի արբանյակը անջատվել է «Բրիզ-Մ» բլոկից եւ նախատեսված ուղեծիր դուրս եկել, հոկտեմբերի 26-ին հայտնել են Ռոսկոսմսի ներկայացուցիչները։ Վեց տոննան գերազանցող զանգվածով Sirius FM-6 արբանյակի դուրսբերման համար «Պրոտոն-Մ»-ի օգտագործման պայմանագիրը կնքել էր International Launch Services Inc (ILS) ընկերությունը, որը մարքեթինգի եւ «Պրոտոն» հրթիռակիրների կոմերցիոն շահագործման իրավունք ունի, հայտնում է «Կոմերսանտը»։
«Պրոտոնի» մեկնարկը կայացել է «Բայկոնուր» կայանից՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:08 –ին։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան ժ. 07։00-ի սահմաններում արբանյակը հասել է նախատեսված ուղեծիր՝ 35.793 կմ բարձրությամբ, եւ անջատվել Sirius FM-6-ից, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Սկզբում նախատեսվում էր, որ Sirius FM-6-ը կուղարկվի հոկտեմբերի 20-ի երեկոյան, սակայն ամերիկյան կողմի խնդրանքով այն հետաձգվել էր։ Պատճառը հարավային Ամերիկայում կապի կայանի հետ կապված անսարքություններն էին եղել։











