Եվրոպացի գիտնականները ստեղծել են Մարսի եռաչափ քարտեզ. նրանք նախապատրաստել են տեսագրություն, որի միջոցով դիտողը կարող է բարձրից տեսնել կարմիր մոլորակը եւ պատկերացնել դրա շուրջ թռիչքը, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ESA-ն:
Քարտեզը կազմվել է մոլորակից ստացված լուսանկարների շնորհիվ: Հենց դրանց հիման վրա էլ ստեղծվել է համակարգչային գրաֆիկական պատկերը:
Տեսագրությունը նվիրված է Mars Express սարքի առաքելության տասնամյակին, որը երկրից կարմիր մոլորակ է ուղեւորվել 2003թ:











