Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Քրիստինե Հարությունյանին, որը հյուրանոցի համարում քաղաքացու գրպանից հափշտակել էր 100 հազար դրամ եւ 59 հազար ռուբլի ու դիմել փախուստի:

«Կանգնած եմ եղել Չարենցի փողոցի կանգառում, ինձ մոտիկացել ա մի անծանոթ տղամարդ: Եվ ինձ առաջարկեց գումար, ասեց՝ գինդ ինչքան ա, ասեցի 10 հազար դրամ»,- ինքնախոստովանական ցուցմունքում պատմել է կինը։

Միասին գնացել են հյուրանոց, երբ տղամարդը քնել է, կինը նրա գրպանից գողացել է գումարն ու փախուստի դիմել։

Ոստիկանությունում պարզվել է, որ Քրիստինեն արդեն հետախուզման մեջ է ոստիկանական մեկ այլ բաժանմունքի կողմից։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։