Նայիդա Ասիյալովայի՝ հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադի երթուղային ավտոբուսում իրեն պայթեցրած ահաբեկչուհու, առաջին սերը դժբախտ է եղել: 17-ամյա աշակերտուհին սիրահարվել էր իր ուսուցչին: Երբ դա բացահայտվել էր, ապագա մահապարտը ստիպված էր եղել հարազատ Գունիբ գյուղից, որտեղ նրան մեղադրում էին այլասերվածության մեջ: 

Երիտասարդ ուսուցիչ Մուհամեդ Մուհամեդովը, ըստ Գունիբ գյուղի բնակիչների, նկատել էր աշակերտուհու ուշադրությունն իր նկատմամբ եւ օգտվել դրանից, հայտնում է Life News-ը:

Ամուսնացած ուսուցիչը սկսել էր գիշերներ անցկացնել անչափահաս Ասիյալովայի հետ: Կարճ սիրային կապից հետո՝ Մուհամեդովն աշակերտուհու հետ իր հարաբերությունների մասին պատմել է իր ընկերներին, եւ վերջիններս սկսել էին  աղջկան շանտաժի ենթարկել՝ նրա հետ կենակցելու համար: 

Նայիդան էլ համաձայնել էր հանդիպել տարիքով տղամարդկանց հետ: Դպրոցն ավարտելով՝ նա  հեռացել էր գյուղից եւ ընդունվել Մախաչկալայի  վարժարան:

Life News-ի տրամադրության տակ են հայտնվել Նայիդա Ասիյալովայի դպրոցական ավարտական երեկոյի բացառիկ տեսագրություններ, որտեղ նա բավական  ուրախ է: Ինչ վերաբերում է վարքին, ապա համադասարանցիները նշում են, որ Ասիյալովան միշտ կարճ կիսաշրջազգեստներ է հագել, ունեցել կարճ սանրվածք եւ երբեք հիջաբ չի կրել: