42 երկրներում մեկնարկել է iPad Air պլանշետի վաճառքը: Ինչպես պարբերականն է ընդգծում, սա Apple-ի ամենազանգվածային մեկնարկն է: Առայժմ չի մանրամասնվում, թե iPad Air-ի ինչ քանակություն է ընկերությունը մտադիր վաճառել առաջիկա հանգստյան օրերի ընթացքում, հաղորդում է Cnet-ը:
2012-ի նոյեմբերին Apple-ը հայտարարել էր այն մասին, որ առաջին երեք օրերին վաճառվել է iPad-ի երեք միլիոն մոդելներ:











