50-ամյա Քելլի Հեդֆիլդ-Հայդը և 48-ամյա Աննա Չադվիքը Մանչեսթեր օդանավակայանից Մալագա ուղևորվելու ժամանակ անվտանգության աշխատողի խնդրանքը` «հանել իրենց հագուստը», բառացի են ընդունել և մերկացել մարդկանց առջև: Դեպքը տեղի է ունեցել դեռ ձմռանը, իսկ այժմ կանանց կանչել են դատարան։

Տեսանյությում երևում է ինչպես են կանայք խոսք փոխանակում օդանավակայանի անվտանգության աշխատակցի հետ, որը վերցնում է նրանց վերարկուներն ու գոտիները և ճամպրուկների հետ դնում զամբյուղի մեջ` ստուգելու համար:

Բայց մոտ մեկ րոպե հետո երկու կինն էլ հանկարծակի սկսում են հանել իրենց վերնահագուստը: 50-ամյա Քելլի Հեդֆիլդ-Հայդը նյունիսկ հանում է իր կրծկալը: Նրանց ընկերուհին մի քանի րոպե համոզում էր կանանց հագնվել։

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ կանանց ձերբակալել են` հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Նրանց առաջարկել են պարզապես տուգանք վճարել, բայց կանայք պնդել են, որ գործը հանձնվի դատարան:

Երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղավորությունը, եւ պնդել, որ աշխատողն է նրանց կարգադրել լրիվ մերկանալ:

50-ամյա Քելլի Հեդֆիլդ-Հայդը նույնիսկ մեղադրել է անվտանգության աշխատակցին` անգլերենի վատ իմացության մեջ:

Դատարանը կանանց մեղավոր է ճանաչել և տուգանել: