Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն անկնկալում է ազատ արդար մրցապայքար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական եւ կազամկերպչական հարցեր` կապված ՏԻՄ ընտրությունների հետ: «Բնականաբար մենք մեր թեկնածուի շանսերը բավականին պոզիտիվ ենք գնհատում»:

Անդրադարձել են նաեւ Մաքսային միությանը: Շարմազանովը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցը գործնական ռելսերի վրա է դրվել այն պահից, երբ պետության առաջնորդը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է միանալու մաքսային միությանը: «Ավելին, Մինսկի հանդիպումից հետո նախապատրաստվում է ճանապարհային քարտեզ, որը մինչեւ դեկտեմբեր ,ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն  հայտարարությանը, թե չի բացառվում 2015թ.-ին բացվի հայ-թուրքական սահմանը, պայմանով, որ հայերը դուրս գան Ղարաբաղից, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ի եւ Հայաստանի իշխանությունների կարծիքը այդ հարցում անփոփոխ է: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում  մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին` անթույլատրելի է այս խնդիրը կապել Ղարաբաղյան կարգավորման հետ: Ինչ վերաբերում է Ղարաբաղից դուրս գալուն, ապա հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ Ղարաբաղը մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: