Հայաստան այցելած Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդ Ռամին Հաջիլիին սպառնացել են Երեւանում պարելու համար: Սպառնալիքը հնչեցրել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիեւը:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Moderator.az-ը, Գաջիեւը խոստացել է անպատասխան չթողնել Ռամին Գաջիլիի քայլը: «Իրավապահները պետք է հետաքննեն այս գործը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Ես անձամբ կդիմեմ իմ կուսակցության երիտասարդ ակտիվիստներին, որպեսզի նրանք առաջիկայում ծեծեն Գաջիլիին»,-ասել է Գաջիեւը:

Ի պատասխան Գաջիլին հայտարարել է, որ Գաջիեւի սպառնալիքներն իր համար անակնկալ չէին:

«Վստահ եմ, որ «Ժամանակակից Մուսավաթ»-ի առաջնորդը չի կարողանա կյանքի կոչել իր սպառնալիքները, ինչպես նաեւ ավելի վաղ հնչեցրած  խոստումները»,-ընդգծել է Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդը: Իսկ եթե ամեն դեպքում ֆիզիկական գործողություններ կիրառվեն, ապա Գաջիլին խոստացել է ծեծի ենթարկել նրանց: