ԱԺ-ում Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացրած քննարկումներն ընթացքում ստացան սուր բնույթ: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:
Երբ ելույթ ունենալու հերթն հասավ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին, նա, դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասաց. «Լյովիկ Զուրաբյանը»: «Ինչո՞ւ ես քեզ նման կերպ պահում Հովհաննես. մենք երբեւէ ձեզ չենք վիրավորել»,- ասաց պարոն Մանուկյանը։ Իսկ Լեւոն Զուրաբյանն իր հերթին արձագանաքեց. «Իմ անունն անձնագրով Լեւոն է, իմ ծնողներն ինձ այդ անունն են տվել, եթե որեւէ մեկն անձնագրով այլ անուն ունի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.), ու այն հրապարակելուց վիրավորվում է, դա այլ խնդիր է»:
«Ես խնդրում եմ ձեր անձագրի պատճենը ինձ տվեք, այն ժամանակ ես կիմանամ ինչպես ձեզ ինչպես դիմեմ»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը՝ փորձելով պաշտպանել Սերժ Սարգսյանի պատիվը:
Լեւոն Զուրաբյանն անմիջապես պատասխանեց՝ ասելով. «Ես ցույց եմ տալիս իմ նույնականացման քարտը մեր գործընկերոջը, եթե մինչեւ հիմա չի ճշտել իմ անունը. բոլոր փաստաղթղթերում Լեւոն է իմ անունը: Օրինակ՝ դուք կնեղանաք, չէ, եթե ձեզ ասեն Հովիկ, քանի որ ձեզ տվել են Հովհաննես անունը, Հովիկ Աբրահամյանին էլ՝ Հովիկ անունը: Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում անգամ կան Կոմսոմոլի փաստաթղթեր, որտեղ նրա անունը նշված է Սերժիկ»:
«Պետք չէ բառախաղ անել: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ըստ պաշտոնական փաստաթղթղերի՝ նրա անունը Սերժ Սարգսյան է: Ձեռնպահ մնացեք աղավաղումներից»,-ասաց ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
«Սա խորհրդարան է, ուզում ես ընկերականով քեզ ասեմ, Հովհաննես, պետք չէ նման ձեւով խոսել, այդպես գեղեցիկ չէ, տակտով չէ, մենք երբեւէ չենք վիրավորել»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Քննարկման ավարտին նա առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ մեղմացնել լրատվամիջոցների համար սամանված ֆինանսական պատժաչափը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











