Ֆիլիպիններում «Խայան» հզոր թայֆունի զոհ է դարձել հարյուր մարդ, հայտնել են երկրի իշխանությունները:
Տարերային աղետի հիմնական հարվածը Լեյտե կղզուն է վրա հասել: Զոհերի մեծ մասը այդ շրջանի բնակիչներն են:
Փոթորիկը նաեւ դարձել է բազմաթիվ սողանքների եւ ջրհեղեղների պատճառ: Ավերվել են մեծ քանակությամբ տներ, իսկ որոշ կղզիներում անջատվել է էլեկտրականությունը:
Ներկայումս փոթորիկն արդեն հեռացել է Ֆիլիպիններից եւ շարժվում է դեպի Վիետնամ եւ Լաոս, հայտնում է «Ռոսբալտը»:
Ֆիլիպինների իշխանությունները հասցրել են տարհանել 125 հազար մարդու, որոնց տեղավորել են վրանային ճամբարներում:
Ֆիլիպիններին վրա հասած փոթորիկն արդեն անվանել են կղզիներում երբեւէ եղած փոթորիկներից ամենահզորը:











