Փարիզի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել։ Ավտոկայանատեղում որոտացած առաջին պայթյունի արդյունքում երեք մարդ զոհվել է, եւս մեկը՝ ուրջ վնասվածքներ ստացել։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած, ենթադրվում է՝ գտնվում է փլատակների տակ, փոխանցում է France 24-ը։
Ըստ ոստիկանության՝ պայթյունը որոտացել է նոյեմբերի 8-ին տեղի ժամանակով ժ. 15:45-ի սահմաններում՝ Փարիզի 10-րդ օկրուգի ավտոկայանատեղում, որտեղ շինաշխատանքներ էին ընթանում։
Ենթադրվում է, որ վառելիքի գոլորշիները կուտակվել էին պահեստարանի հատակում եւ բռնկվել, հայտնում է rbc-ն։
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Փարիզի 15-րդ օկրուգի Սպորտի պալատում՝ «1789. Բաստիլի սիրահարները» մյուզիքլի փորձի ժամանակ։ Պայթել է հրատեխնիկայով արկղը։ 15 մարդ վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։ Հինգ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։
Նախնական տվյալով՝ բանվորներից մեկը էլեկտրական սարքով աշխատելիս է եղել հրատեխնիկայով արկղի մոտ։











