Մոսկվայի Կուտուզովի պողոտայի եւ Մինսկի փողոցի հատման վայրում երկու մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը մահացել է։
«Հոնդան» դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել հաց տեղափոխող «Գազելին»:
Հարվածը շատ ուժեղ է եղել: «Հոնդան» վայրկենապես բռնկվել է, այդ պատճառով էլ փրկարարները չեն հասցրել դուրս բերել վարորդին: Տղամարդը տեղում մահացել է, հայտնում է ՆՏՎ-ն:
Life News-ը հայտնում է, որ զոհվել է «Հոնդայի» վարորդը՝ Ադրբեջանի 41-ամյա քաղաքացի Մուգդադ Իսմայիլովը: «Գազելի» վարորդը՝ Տաջիկստանի քաղաքացի Աբդուբաջի Բաբաջոնովը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:











