Նոյեմբերի 11-ին, ժամը 12:00-ի սահմանում, Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բակ են եկել 25-30 բանվորներ բազմահարկի վիճահարույց շինարարությունը վերսկսելու համար: Նրանց աշխատանքը հսկում են մի քանի տասնյակ ոստիկաններ (ֆոտոռեպորտաժ)։
Բակում հավաքված հարակից շենքերի բնակիչները թույլ չեն տալիս սկսել աշխատանքները։ Ոստիկանները շղթա են կազմել ու բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ բանվորներին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ բակ է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ հավաքվածներին ասել, որ շինարությունն օրինական է:
Այժմ աշխատողները փորձում են ձողեր տեղադրել, իսկ բնակիչները պառկել են ձողերի վրա՝ խոչընդոտելով նրանք աշխատանքը:
Հիշեցնենք, որ Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բնակիչները դեմ են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից այդ տարածքում բարձրահարկի կառուցմանը՝ նշելով, որ այն ապօրինի է կառուցվում եւ չի համապատասխանում անվտանգության նորմերին, մասնավորապես, վտանգում է հարակից շենքերի սեյսմակայունությունը։ Բնակիչները նույնիսկ ունեն ԱԻՆ-ի համապատասխան եզրակացությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











