Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես են ԱՄՆ Վաշինգտոն նահանգի կենդանաբանական այգիներից մեկում վագրի կոստյում հագած 2 տարեկան տղան և իրական վագրը խաղում իրար հետ` ապակե պատնեշի երկու կողմերում:
Տեսագրությունը Հելոուինի ժամանակ տեսագրել են տղայի ծնողներն ու տեղադրել համացանցում:
The Daily Mail-ը տեղեկացնում է, որ տեսագրությունը մոտ 1,5 մլն դիտում է ունեցել:
2 տարեկան Մարշալը և 6 ամսական Կալի վագրը ոգևորված խաղում են իրար հետ, վագրը նույնիսկ կրկնում է տղայի որոշ շարժումները:











