Ֆիլիպիններում հայտարարել են ազգային աղետի դրություն: Այդ մասին նոյեմբերի 11-ին հաղորդել է երկրի նախագահ Բենինյո Ակինոն:

Նման ռեժիմը ենթադրում է առաջին անհրաժեշտության իրեր գների պետական կարգավորում եւ թույլ է տալիս միջոցներ ձեռնարկել կրկնավաճառության դեմ պայքարում, ազատել արտակարգ հիմնադրամները օգնության համար, հաղորդում է «Վեստի FM» ռադիոն:

Հիշեցնենք, որ այս տարվա ըթացքում ամենախոշոր թայֆունը վրա է հասել Ֆիլիպինների վրա նոյեմբերի 8-ին: Իշխանությունները հաստատել են մոտ 1000 մարդու մահվան մասին փաստը: Ոչ պաշտոնական տվյալներով՝  զոհերի թվում 10 հազարից ավելի ֆիլիպինցիներ են: