Նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ում նշել են Վետերանների տոնը: Այդ օրը հարգում են ռազմական գործողություններին մասնակցած բոլոր նախկին ամերիկացի զինծառայողների հիշատակը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Վաշինգտոնի արվարձան Արլինգթոնի ազգային գերեզմանոցում կայացած ավանդական միջոցառմանը, որտեղ պսակ են դրել Անհայտ զինվորի շիրիմին: Նախագահն իր ճառում ասել է, որ «վետերաններին աջակցելը առաջնահերթ կլինի կառավարության համար` չնայած բյուջետային դժվարություններին»:
Նախագահն առանձնահատուկ շնորհավորանքներ է հղել ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանին` 107-ամյա Ռիչարդ Օվերտոնին:
«Մենք կօգնենք ինչպես 60 տարի առաջ ծառայածներին, այնպես էլ այսօր ծառայողներին,- հավաստիացրել է նա։- Ավարտում է ԱՄՆ-ի ամենատեւական պատերազմներից մեկը՝ Աֆղանստանի գործողությունը։ Մենք պետք է օգնենք զինվորների այն սերնդին, որը ծառայել է 2001թ. սեպեմբերից հետո։
Այսօր ԱՄՆ-ում բանակում ծառայող ավելի քան 20 մլն մարդ կա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։











