Ֆիլիպինների ուղղությամբ է շարժվում «Զորայդա» արեւադարձային դեպրեսիան: Ինչպես սպասվում է, ցիկլոնը կանցնի «Հայյան» գերթայֆունի հետքերով, որը նախորդ շաբաթ այդ պետությունում հսկայական ավերածություններ է արել:
Ներկայումս «Զորայդան» արշիպելագի հարավային կղզիներից 160 կմ հեռավորության վրա է, փոխանցում են լրատվամիջոցները: Ցիկլոնը Ֆիլիպինների ուղղությամբ է շարժվում ժամում երեսում կիլոմետր արագությամբ, գրում է ՌԲԿ-ն:
Հիշեցնենք, որ «Հայյան» թայֆունը Ֆիլիպիններով անցել է նոյեմբերի ութին: ՄԻնչ օրս հնարավոր չէ նշել, թե քանի մարդ է զոհ գնացել տարերքին: Պաշտոնապես հաստատվել է 1,8 հազար մարդկանց մահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով GMA News ինտերնետ-պորտալը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհվել է տաս հազար մարդ, շատերի մարմինները գտնել չի հաջողվել:











