Մերձմոսկվայում բնակելի ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է յոթի:
Փլուզման վայրում փրկարարները հայտնաբերել են եւս երկու զոհերի մարմիններ: Նրանց փորձում են դուրս բերել հատուկ տեխնիկայի միջոցով, հաղորդում է Life News-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրին:
Նախօրեին պայթյունի վայրում հայտնաբերել էին հինգ զոհերի մարմիններ:
Տվյալ պահին քննիչները որպես հիմնական վարկած դիտարկում են կենցաղային գազի պայթյունը:











