Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որտեղ երևում է` ինչպես է նորզելանդացի աղջիկը մերկ հետույքը մոտեցնում էլեկտրականացված ցանկապատին և հոսանքի հարվածից ընկնում խոտերի վրա:

Աղջկա ընկերուհու նկարած տեսագրությունում երևում է` ինչպես է աղջիկը սկզբում երկու անգամ ձեռքը մոտեցնում ցանկապատին` մատով դիպչում, հետո տրամադրում է իրեն՝ հիշելով, որ ինքը խոստացել է դա անել, իջեցնում է տաբատը և ընկերուհու հետհաշվարկից հետո նստատեղը մոտեցնում  ցանկապատին, հոսանքի ուժեղ հարվածից ճչում ու ընկնում գետնին: