Նոյեմբերի 6-ից նախագահական նստավայրի դիմաց նստադուլ հայտարարած եւ երեկ բերանը կարած Աշոտ Խուդոյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին ոստիկանները բռնի ուժով նստեցրել են շտապօգնության մեքենա՝ անտեսելով վախից ճչացող 4-ամյա դստերը։
NEWS.am-ի հետ զրույցում Խուդոյանն ասաց, որ իրեն բռնի ուժով տարել են Էջմիածնի հիվանդանոց եւ այժմ փորձում են քանդել բերանի կարերը, ինչն ինքը թույլ չի տալիս։
Խուդոյանը նաեւ ասաց, որ չգիտի, թե որտեղ է իր դուստրը։
Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 6-ից հինգերորդ անգամ նստացույց է հայտարարել նախագահականի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով իր 4-ամյա դստերը: Նա նամակներ է ուղարկել նախագահին և գլխավոր դատախազին, նրանց հետ տեսակցություն խնդրել:
Քաղաքացին պահանջում է, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն:
Տեսանյութը՝ epress.am-ի











