Իրկուտսկի բնակչուհի Նադեժդա Ստեպանովան բռնել է երեխայի, որին դուրս են նետել այրվող տան երկրորդ հարկից:

Կինն անցել է այրվող տան մոտով ու տեսել երկրորդ հարկում գտնվող մորն ու երեխաներին: Շտապել է այրվող շինության մոտ: Օգնության է եկել եւս մեկ անցորդ, որը պատուհանի միջոցով վերեւ է բարձրացել: Երիտասարդը ներքեւ է գցել տղային, որին կինը բռնել է: Եվս մեկ երեխայի տղամարդն ինքն է ցած բերել: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:

Այրվող տանը մնացածներին օգնել են նաեւ այլ մարդիկ, որոնք աստիճան են բերել եւ օգնել, որ նրանք ներքեւ իջնեն: Այրվող տնակից տարհանվել է 17 մարդ: Տուժածներ եւ զոհեր չկան: