«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանին արդեն չորս օր է՝ հետեւում է «Մերսեդես» մակնիշի մգեցված ապակիներով սեւ մեքենան:
«Նոյեմբերի 8-ին տեսել եմ այդ մեքենան, նոյեմբերի 9-ին էլ, որ իջնում էի Օպերա, կրկին տեսա էդ մեքենան, սկսեցի քայլել, էլի հետեւիցս եկավ, ու երեկ էլ եմ տեսել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 14-ամյա Շահեն Հարությունյանը:
Շահենն ասաց, որ մեքենայի համարանիշը չի հիշում. «Նոյեմբերի 11-ի երեկոյան 7։30 պարապմունքի գնալիս նկատեցի այդ մեքենան, սկսեցի արագ քայլել, այդ ավտոմեքենան էլ սկսեց արագ գալ, սկսեցի վազել, ավտոմեքենան ավելի արագացավ, զանգեցի ընկերներիս, ինձ ընդառաջ եկան, հետո արդեն տեսանք, որ մեքենան էլ չկա»:
Շահենը պատմեց նաեւ, որ հորից՝ Շանթ Հարությունյանից տեղեկություն չունեն, ցանկացել են այցելել, բայց քննիչը թույլ չի տվել. «Պապայիս մոտ գնացել ենք ԿԳԲ, փոխանցել ենք ուտելիք, բայց չեն թույլատրել, որ մտնենք մոտը, քննիչը արգելել ա, ու տեղեկություն չունենք, ինչքան ժամանակ չենք կարող տեսնել ու խոսել հետը»։
Վերջում Շահենը բոլորին կոչ արեց միավորվել եւ պայքարել, որպեսզի հորը եւ մյուս ձերբակալվածներին արդարացնեն եւ ազատ արձակեն. «Կոչ եմ անում բոլորին, բոլոր ձերբակալվածների բարեկամներին, ընկերներին եւ, ընդհանրապես, ժողովրդին, որպեսզի միանան մեզ, որովհետեւ ես կարծում եմ, որ նրանք խուլիգանություն չեն արել, նրանք ազգային հերոսներ են, եւ պիտի պայքարենք, որ նրանք բանտերից դուրս գան»։











