Ոստիկանությունը նոյեմբերի 12-ի երեկոյան ձերբակալել է Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայի ախատակից Մայիս Քուրբանովի վրա հարձակվելու մեջ կասկածվող աղջկան:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածը 24 տարեկան է, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ատրճանակից Մայիս Քուրբանովի վրա կրակած աղջկան ֆիքսել է Ներգաղթյալների ֆեդերացիայի փոխնախագահի շքամուտքում տեղադրված անվտանգության տեսախցիկը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես ոչ մի բան չկասկածող Քուրբանովը մոտենում է իրենց շենքի մուտքին եւ այդ պահին հետեւից արագ քայլերով նրան է մոտենում շիկահեր մի աղջիկ: Կրակելուց հետո նա հանգիստ շարունակում է իր ընթացքը:
Վիրավոր Քուրբանովը, դեռ չգիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել, վայրկենապես շրջվում է, որ տեսնի հանցագործին: Աղջիկն անմիջապես անցնցում է դիմացի մայդ:
Քուրբանովն անգամ ձեռքից բաց չի թողնում մթերքներով պայուսակը:
Ներգաղթյալների ֆեդերացիայի փոխնախագահը կարողանում է մի կերպ հասնել մոտակա սրճարանը, որը գտնվում է շենքի անմիջապես հարեւանությամբ եւ խնդրում շտապօգնություն կանչել: Նրան անմիջապես վիրահատել են:











