Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների եւ Հրազդանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել եւ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 23-ամյա Ահմադ Աբուբաքերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: