Պերուացի դերասան Ռիչարդ Տորեսն Արգենտինայում «ամուսնացել է» ծառի հետ: Ոչ պաշտոնական ամուսնական արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին:
Կոստյումով եւ երկնագույն գլխարկով փեսացուն իր ընտրյալին ծաղկեփունջ է հանձնել եւ համբուրել: Տարօրինակ միության գրանցման վկաներ են եղել նորապսակի ընկերները եւ հարազատները, հայտնում է «lenta.ru»-ն:
Ծառի նորաթուխ ամուսինը հայտարարել է, որ արարողությունը խորհրդանշական բնույթ է կրել, դրա նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վրա: Ըստ դերասանի՝ այժմ բնությանն անհրաժեշտ է մարդկանց ուշադրությունը եւ խնամքը:
Ապագայում Տորեսը մտադիր է նման ակցիաներ անցկացնել ամբողջ Լատինական Ամերիկայում: Ավելի վաղ նա բնապահպանական մի քանի միջոցառումներ էր կազմակերպել հայրենիքում՝ Պերուում:











