2013թ առաջին վեց ամսում հանրապետությունում գրանցվել է ընտանեկան բռնության 339 դեպք, 191-ի դեպքում ամուսինն է բռնացել կնոջը, 7 անգամ՝ հակառակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Գրանցվել է ծնողի կողմից զավակին բռնության ենթարկելու 16 դեպք, 47-ում ծնողն է դարձել զավակի բռնության զոհ, նույն ժամանակահատվածում ոստիկանություն է դիմել մոտ 2000 կին՝ ներկայացնելով դիմում-բողոք իրենց նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ:
Ոստիկանությունը անդրադարձել է ընտանեկան բռնության երկու դեպքի, որոնք հանգեցրել են ծանր հանցագործության:
Այսպիսի, հունիսի 1-ին՝ կեսգիշերին, Արթիկում հայտնաբերվել էր կնոջ դիակ, սպանություն էր կատարվել, մահացածը 27-ամյա տան տիրուհին էր, նրան կյանքից զրկել էր ամուսինը՝ Արտյոմ Ղազարյանը: Պարզվել էր, որ նրանք վիճել էին, ամուսինը խեղդամահ էր արել կնոջը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Արտյոմ Ղազարյանը կալանավորվել է:
Մյուս դեպքը գրանցվել է հոկտեմբերի 29-ին, ոստիկանություն է ահազանգել կին եւ հայտնել, որ մարդ է խփել, որն արյունաքամ է լինում:
Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ալկոհոլի ազդեցությամբ, իր ծննդյան օրը ամուսնու հետ քեֆ էին արել, վերջինս խանդի տեսարան էր սարքել, վիճել, ծնող է հայհոյել, ինչը հունից հանել է կնոջը:
«Ջղայնացա, վերցրի շիշը, տվի գլխին, երկրորդ անգամ վզին, չեն փոշմանել, որովհետեւ ինքը միշտ էլ ինձ ծեծել, ջարդել ա»,- պատմում է կինը:
Մանրամասները՝ տեսանյութը











