Դամասկոսի քրիստոնեական թաղամասում, նոյեմբերի 11-ին, Ս. Սարգիս եկեղեցուն կից Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի աշակերտների արձակման պահին, ճեմարանի դռան առջեւ գտնվող ավտոբուսի կողքն ընկած հրթիռի բեկորներից երկու հայ փոքրիկներ են մահացել: Այս մասին հաղորդում է «Հորիզոն» շաբաթաթերթը:

Երեխաների թաղմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Վիրավորվել է տասնյակ մարդ, որոնց մեծ մասը աշակերտներ են:

Երկու զոհված աշակերտներն են 6-ամյա Հովհաննես Աթոքանյանը (առաջին դասարան) եւ Վանեսսա Միխո Պետրոսը (երրորդ դասարան):

Տեսանյութը՝ Սիրիայի պետական հեռուստատեսության