Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են մոսկվացի գործարար Ստեփան Անանիկյանի՝ իր բարեկամների հետ հաշվեհարդարի մանրամասները: Նրանցից մեկը՝ Սեյրան Խոշբեկյանը, նրա թոռն է, պարզել է Life News-ը:
Գործարարի թոռը նշել, որ որդու մահից հետո Անանիկյանը սկսել է կասկածել բոլոր մերձավորներին: Նա անգամ ցուցակ է կազմել, որը գլխավորել է Խոշբեկյանը: Իսկ թե ինչու է նա առաջին հորիզոնականում հայտնվել, պարզ չէ:
Պարզվում է, որ Խոշբեկյանը Անանիկյանի ընկերությունում օգնականի պաշտոն է զբաղեցրել, սակայն պապը նրան մեքենայությունների մեջ է կասկածել ու հեռացրել աշխատանքից: Բացի թոռանից, գործարարը քիլլերին պատվիրել է սպանել նաեւ իր ընկերոջը՝ նրան կասկածելով իր մառանոցից աթոռներ գողանալու մեջ:
Անանիկյանի եւս մեկ զոհն էր Մանվել Հակոբյանը, որը ժամանակին հրաժարվել էր պատվերով քիլլեր դառնալ: Շրջապատում բոլորն էլ կարծում են, որ որդու մահվանից հետո նա իրեն ոչ ադեկվատ է պահում:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հաղորդում է, որ Անանիկյանի հետ դժբախտությունը պատահել է դեռեւս 2009-ին: Այդ ժամանակ նա հողին էր հանձնել իր կրտսեր որդուն՝ 35-ամյա Քրիստին:
Ինչպես պարբերականին է պատմել Անանիկյանի կինը, որդին հոր հետ է աշխատել: Նրան սպանել են հենց իրենց բակում՝ վրաերթի ենթարկելով: Որդու մահից հետո Անանիկյանը «խելքը թռցրել է», կասկածում է բոլորին, անգամ կնոջն է մեղադրել:
Նոյեմբերի հինգին Անանիկյանը գումար է տվել ոմն Հունանյանի եւ խոստացել վերոհիշյալ երեք անձանց սպանությամ համար վճարել 300 հազարական ռուբլի:
Երբ սպանության իմիտացիա է արվել եւ Անանիկյանին են ներկայացվել «զոհերի» լուսանկարները, նա վճարել է խոստացված գումարն ու այդ պահին ձերբակալվել:











