Motorola-ն  ներկայացրել է շատ հետաքրքիր Android-սմարթֆոն Moto G-ն, որի գլխավոր առավելությունը գինն է: Moto G-ի արժեքն ԱՄՆ-ում 180 դոլար է՝ առանց հավելյալ պայմանագրային համաձայնագրերի (200 դոլար՝ 16 Գբ-անոց տարբերակը):

Սարքի բնութագիրը. 4,5 դյույմանոց էկրան՝ 1280x720 թողունակությամբ, Android 4.3, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝  1,2 գՀց հաճախականությամբ, 8 գբ հիշողության կրիչ, 5-մպ տեսախցիկ՝  LED լուսարձակով:

Գունային բազմազանությունը մեծ է՝ 19 մլն գույն:

Moto G-ն, ինչպես խոստանում է արտադրողը, կունենա Android 4.4 KitKat-ի աջակցություն կունենա 2014թ. հունվարին:

Սարքի չափսերն են՝ 129,9 x 65,9 x 6-11,6 մմ (կորացած  կորպուս), այն ունի 143 գ քաշ, հայտնում է 3DNews-ը:

«Սիտիլնիկ»-ը հայտնում է, որ Moto G-ն SD քարտի տեղ չունի: Դրանով Google-ը նորույթի օգտվողներին կստիպի օգտվել ֆիրմային համացանցային ծառայություններից: